Ապրանքագիտական փորձաքննությունների բաժին

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

Ապրանքագիտական, այդ թվում`

  • 16-01  Պարենային, ոչ պարենային ապրանքների, կենսաբազմազանության  օբյեկտների, ծառայությունների, դրանց փաստաթղթերի, այդ թվում արժեքային ցուցանիշների փորձաքննություն
  • 16-02  Տրանսպորտային  միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի, այդ թվում դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն
  • 16-03  Բարդ կառուցվածքային առանձնահատկություններ ունեցող արտադրական կամ այլ ապրանքային համալիրների, այդ թվում դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն
  • 16-05  Անշարժ գույքի, այդ թվում դրա արժեքային ցուցանիշների փորձաքննություն
  • 16-06  Շինարարական նյութերի և աշխատանքների, այդ թվում դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն

Ապրանքագիտական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Հետազոտության օբյեկտները

  • պարենային և արդյունաբերական ապրանքները (սննդամթերք, հագուստ, զարդեր, գործիքներ, սարքեր-սարքավորումներ, մեխանիզմներ, տրանսպորտային միջոցներ և այլն), դրանց նմուշները, ապրանքատեսակի վերաբերյալ նշագրումները,
  • փաստաթղթերը, որոնք տեղեկություններ են պարունակում ապրանքի վիճակի (հավաստագիր, հայտարարագիր, խոտանման ակտ), փոխադրման (փոխադրման ապրանքագիր, բեռը ընդունելու անդորրագիր), ընդունման ժամանակ որակական հատկանիշների (հանձման-ընդունման ակտ, եզրակացություն ապրանքի որակի համապատասխանության մասին, վերագնահատման ակտ և այլն), ինչպես նաև պահպանման (պահեստավորման պայմանների) վերաբերյալ,
  • քրեական և քաղաքացիական գործերում առկա փաստաթղթերը և ելակետային տվյալները, որոնք չեն պահանջում իրավական գնահատում
  • նախագծման, շահագործման, վերակառուցման, քանդման և կառուցման փուլերում գտնվող շենքերը, կառույցները, շինությունները, ինժեներական կառուցվածքները, դրանց համալիրները, շինությունների կոնստրուկտիվ տարրերը,
  • իրականացված շինարարական աշխատանքները և դրանց կատարման ժամանակ օգտագործված շինանյութերը
  • բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող բնակարանները, հասարակական և արտադրական նշանակության տարածքները, բնակելի տները և հողատարածքները:

Հետազոտության խնդիրները

  • պարենային և արդյունաբերական ապրանքների գնահատում,
  • պատճառված վնասի չափի որոշում,
  • ըստ որակի և լրակազմության արտադրանքի համապատասխանության պարզումը ստանդարտների պահանջներին, տեխնիկական պայմաններին կամ այլ նորմատիվ փաստաթղթերին, որակի հավաստագրերին կամ էտալոնային նմուշներին,
  • արտադրանքի որակի փոփոխության էության /արատների առկայության և որակի վրա դրանց ազդեցության/ պարզումը,
  • ապրանքի որակի փաստացի բնութագրերի և դրա պիտակի վրայի գրառումների /նշագրումների/ համապատասխանության որոշումը,
  • ապրանքների առանձին միավորների կամ բազմության միևնույն խմբի (մակնիշի, տեսակի, տիպի) պատկանելիության որոշումը,
  • իրացման հանար ուղեկցական փաստաթղթերում նշված ապրանքի որակական ցուցանիշների և ապրանքի փաստացի հատկանիշների համապատասխանության պարզումը,
  • նորմատիվ պահանջներին փաթեթավորման համապատասխանության /անհամապատասխանության/ պարզումը,
  • ԳՕՍՏ-ին (ՀՍՏ-ին), ՏՊ-ին և այլ նորմատիվ փաստաթղթերին արտադրանքի փոխադրման պայմանների համապատասխանության պարզումը,
  • նորմատիվ պահանջներին արտադրանքի պահպանման պայմանների և ժամկետների համապատասխանության պարզումը,
  • անշարժ գույքի շուկայական արժեքի որոշումը, ընդհանուր շուկայական արժեքում բաժնեմասերի որոշումը, անշարժ գույքի վարձավճարի շուկայական արժեքի որոշումը: