Ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժին
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
14. Ավտոտեխնիկական փորձաքննություն, այդ թվում՝
- 14-01 Ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հանգամանքների փորձաքննություն
- 14-02 Տրանսպորտային միջոցի (ՏՄ) տեխնիկական վիճակի փորձաքննություն
- 14-03 Տրանսպորտային հետքաբանական փորձաքննություն
- 14-04 Ճանապարհային պայմանների փորձաքննություն
Փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Հետազոտության օբյեկտները.
- Տրանսպորտային միջոցներ (բացառությամբ երկաթգծային, օդային և ջրային տրանսպորտի), կցորդներ և կիսակցորդներ
- ՏՄ-ի դետալներ, հանգույցներ և ագրեգատներ
- ՃՏՊ-ի վայրը և այնտեղ թողնված հետքերը (օրինակ՝ անվադողերի հետքեր, արգելակման ուղի)
- Քրեական գործի նյութեր (դեպքի վայրի, ՏՄ-ի զննության և քննչական փորձարարության արձանագրություններ)
ՃՏՊ–ի հանգամանքների հետազոտություն
- ՏՄ-ի շարժման արագությունների և ուղղությունների որոշում
- Ընդհարված ՏՄ-ների միջև ազդող ուժերի ուղղությունների որոշում
- ՏՄ-ի արգելակային և կանգառման ուղիների, ինչպես նաև կանգառման ժամանակի որոշում
- Դեպքի վայրից ՏՄ-ի, հետիոտների և այլ օբյեկտների հեռավորության որոշում (նախանշված պահերին)
- Անվտանգ արգելակմամբ կամ շրջանցմամբ ՃՏՊ-ն կանխելու տեխնիկական հնարավորության պարզում
- ՃՏՊ-ի տարբեր փուլերում ՏՄ-ների փոխադարձ դիրքերի որոշում
- Կոնկրետ ճանապարհահատվածների հաղթահարման ժամանակի հաշվարկ
- Երթևեկության համար վտանգի առաջացման պահի որոշում
- Վարորդի գործողությունների (կամ անգործության) գնահատում Ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) և ՃԵԱԱՄ օրենքի տեխնիկական պահանջների տեսանկյունից
- Վարորդի գործողությունների և պատահարի առաջացման միջև պատճառահետևանքային կապի պարզում
- Ճանապարհի երթևեկելի մասի կցման որակի որոշում և դրա համապատասխանելիությունը նորմատիվային պահանջներին
- Ճանապարհային նշանների և գծանշումների տեղաբաշխման օրինականության որոշում
- Վարորդի տեսանելիության և դիտողականության գնահատում՝ հաշվի առնելով լանդշաֆտը և ճանապարհի պրոֆիլը
- Ճանապարհի անբավարար վիճակի և ՃՏՊ-ի միջև պատճառական կապի հաստատում
Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի փորձաքննություն
- ՏՄ-ների, դրանց դետալների և հանգույցների տեխնիկական վիճակի, աշխատունակության և շահագործման պիտանելիության որոշում
- Անսարքությունների առաջացման պատճառների, ժամանակի և դրանք հայտնաբերելու հնարավորության պարզում
- ՏՄ-ի անսարքությունների և տեղի ունեցած ՃՏՊ-ի միջև պատճառական կապի որոշում
Տրանսպորտային հետքաբանական փորձաքննություն
- ՃՏՊ-ի մեխանիզմի ընդհանուր որոշում
- ՏՄ-ների ընդհարման, ինչպես նաև հետիոտների (կամ կենդանիների) և անշարժ խոչընդոտների վրաերթի մեխանիզմի որոշում
- Ընդհարման պահին ՏՄ-ի փոխադարձ դիրքի անկյան և հարվածի ուղղության պարզում
- Երթևեկելի մասի սահմանների նկատմամբ ՏՄ-ների փոխադարձ դասավորվածության և ընդհարման ճշգրիտ տեղի որոշում
- Ընդհարման պահին ՏՄ-ի շարժման կամ անշարժ վիճակում գտնվելու փաստի հաստատում
- ՏՄ-ի վրա հետիոտներին հարվածելու կոնկրետ տեղի որոշում
- ՏՄ-ի վնասվածքների բնույթով սրահում գտնվող անձանց (վարորդ և ուղևորներ) նստատեղերի որոշում վթարի պահին
- ՏՄ-ների միմյանց հետ հպման մեջ մտած առաջնային մասերի (կոնտակտային գոտիներ) պարզում
- Անվադողերի, արգելակային խողովակների և պարուրակային միացությունների վնասման պատճառների և ժամանակի որոշում
- ՃՏՊ-ից հետո (որպես հետևանք) առաջացած անսարքությունների փաստի արձանագրում