Կենսաբանական, հողագիտական և թմրամիջոցների փորձաքննությունների բաժին

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

09. Նյութագիտական, այդ թվում՝

  • 09-01 Մանրաթելերի և գործվածքների փորձաքննություն
  • 09-09 Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի փորձաքննություն

10. Սննդամթերքի և խմիչքների, այդ թվում (փորձարկման լաբորատորիա հավատարմագրվելուց հետո)՝

  • 10-01 Սննդամթերքի և դրա հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն
  • 10-02 Սննդամթերքի և դրա հումքի անվտանգության ցուցանիշների (բացի մանրէաբանական) փորձաքննություն
  • 10-03 Սննդամթերքի և դրա հումքի անվտանգության ցուցանիշների մանրէաբանական փորձաքննություն
  • 10-05 Ալկոհոլային, թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի անվտանգության ցուցանիշների (բացի մանրէաբանական) փորձաքննություն
  • 10-06 Թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի անվտանգության ցուցանիշների մանրէաբանական փորձաքննություն

11. Հողագիտական և կենսաբանական, այդ թվում՝

  • 11-01 Հողային ծագման օբյեկտների փորձաքննություն
  • 11-02 Բուսական ծագման օբյեկտների փորձաքննություն (առանց դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառման)
  • 11-03 Բուսական ծագման օբյեկտների փորձաքննություն (դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառմամբ)
  • 11-04 Կենդանական ծագման օբյեկտների փորձաքննություն

Բուսական ծագում ունեցող նյութերի կենսաբանական փորձաքննություն

Հետազոտման օբյեկտները.

  • Բուսական ծագման միկրոմասնիկներ և միկրոհետքեր (բնափայտ, կեղև, սերմեր, թեփ, տաշեղ, մանրացված բուսական զանգված)
  • Կոնկրետ բուսաբանական օբյեկտ, տեսակ, կենսացենոզ և այլն
  • Բուսական ծագման մթերքներ և արտադրանք

Հետազոտման խնդիրները.

  • Բուսական ծագում ունեցող միկրոշերտանստվածքների հայտնաբերում
  • Բուսական օբյեկտի վիճակի որոշում
  • Օբյեկտի պատկանելիության պարզում բույսի կոնկրետ ցեղին կամ տեսակին
  • Մեկ ամբողջության կազմի որոշում
  • Ծագման աղբյուրի որոշում

Կենդանական ծագում ունեցող նյութերի փորձաքննություն

Հետազոտման օբյեկտները.

  • Կենդանիների եզակի մազեր (անջատված մորթե իրերից կամ առանձին կենդանիներից)
  • Ձկան թեփուկներ, թռչնի փետուրներ, մաշկի մասեր
  • Կենդանիների մկանային հյուսվածքներ, միջատներ, մեղվապահության մթերքներ

Հետազոտման խնդիրները.

  • Մազերի և փետուրների միկրոշերտանստվածքների հայտնաբերում և դրանց ցեղային պատկանելիության որոշում
  • Օբյեկտի վիճակի պարզում
  • Ընդհանուր խմբային և ցեղային պատկանելիության որոշում

Հողագիտական փորձաքննություն

Հետազոտման օբյեկտները.

  • Իրեղեն ապացույցների վրա առկա հողի շերտանստվածքներ
  • Տեղանքի կոնկրետ մասի նմուշներ և ստուգիչ նմուշներ

Հետազոտման խնդիրները.

  • Հողի մասնիկների հայտնաբերում և ախտորոշում
  • Հողի շերտանստվածքի տեղայնացում
  • Հողի օբյեկտների ընդհանուր սեռային և խմբային պատկանելիության որոշում
  • Հողի շերտանստվածքների պատկանելիության պարզում որևէ տեղային հատվածին (նմուշների առկայության դեպքում)

Սննդային փորձաքննություն

Հետազոտման օբյեկտները.

  • Միս, մսամթերք, թռչնամիս, ձու և դրանց վերամշակման արգասիքներ
  • Կաթ և կաթնամթերք
  • Ձկնեղեն, ծովամթերք և դրանցից ստացված արտադրանք
  • Հատիկներ (սերմեր), ալրային, ձավարեղենային և հացաբուլկեղենային արտադրանք
  • Շաքար և հրուշակեղեն, պտուղ-բանջարեղենային մթերք
  • Յուղային հումք և ճարպային մթերք, ըմպելիքներ
  • Կենսաբանական ակտիվ սննդի հավելումներ (ԲԱԴ), մանկական սնունդ

Հետազոտման խնդիրները.

  • Ապրանքատեսակի համապատասխանության պարզում նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին (ԳՕՍՏ, ՀՍՏ և այլն)
  • Անվտանգության ցուցանիշների որոշում (ըստ սանիտարական և տեխնիկական կանոնակարգերի)
  • Պահպանման պայմաններից կախված՝ սննդամթերքի որակական հատկանիշների փոփոխության փաստի պարզաբանում

Թմրամիջոցների, խիստ ներգործող, հոգեներգործուն և թունավոր նյութերի քրեագիտական հետազոտություն

Հետազոտման օբյեկտները.

  • Տնայնագործական (բուսական, սինթետիկ) և գործարանային արտադրության թմրամիջոցներ
  • Հոգեմետ նյութեր, դրանց պրեկուրսորներ (նախանյութեր) և համարժեքներ
  • Թունավոր նյութեր, հոգեմետ դեղամիջոցներ

Հետազոտման խնդիրները.

  • Նյութերի հետքերի հայտնաբերում պինդ կրիչների վրա
  • Նյութի տեսակի և պատկանելիության պարզում
  • Տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոցների մեկ ամբողջության, պատրաստման տեխնոլոգիայի և այլ բնութագրական հատկանիշների որոշում
  • Ակտիվ բաղադրատարրերի քանակական պարունակության որոշում

Մանրաթելերի և գործվածքների փորձաքննություն

ետազոտման օբյեկտները.

  • Առանձին տեքստիլային և տեխնիկական թելեր
  • Թելային արտադրանքներ, մանվածքներ, կարի թելեր, կտորներ, տրիկոտաժ
  • Հագուստ, կենցաղային իրեր (սպիտակեղեն, գորգեր) և դրանց մասեր
  • Քուղեր, պարաններ և հյուսված ապրանքներ
  • Թելերով շերտանստած առարկաներ (տրանսպորտային միջոցներ, արգելքներ, վնասվածքներ, զենքեր)
  • Հագուստի կամ այլ գործվածքների այրված մնացորդներ

Հետազոտման խնդիրները.

  • Թելերի և գործվածքների մասնավոր և ընդհանուր խմբային պատկանելության պարզում
  • Կրիչ առարկաների վրա մանր թելային մասնիկների տեղադրության հայտնաբերում
  • Կոնտակտային փոխազդեցության փաստի (օրինակ՝ հագուստի և զենքի կամ տրանսպորտային միջոցի միջև) արձանագրում և թելիկների առանձնացման մեխանիզմի պարզում
  • Այրված գործվածքների սկզբնական տեսքի և կտորի մասի՝ որոշակի օբյեկտին պատկանելության որոշում
  • Գործվածքների պատրաստման եղանակների (գործարանային, տնայնագործական) և ընդհանուր աղբյուրի պարզում