Հետքաբանական փորձաքննությունների բաժին

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

06. Հետքաբանական փորձաքննություններ, այդ թվում՝

  • 06-01 Մարդու կողմից թողնված հետքերի հետազոտություն
  • 06-02 Առարկաների, գործիքների և դրանց կողմից թողնված հետքերի հետազոտություն
  • 06-03 Տրանսպորտային միջոցների կողմից թողնված հետքերի հետազոտություն
  • 06-04 Սառը զենքի հետազոտություն

Փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Հետազոտության օբյեկտները.

  • Մարդու հետքերը (ձեռքերի, ձեռնոցների, ոտքերի, կոշիկների, ատամների, շրթունքների, արյան և այլն):
  • Իրերը, առարկաները, գործիքները, մեխանիզմները և դրանց կողմից թողնված հետքերը:
  • Կենդանիների հետքերը (սմբակների, պայտերի, թաթերի և այլն):
  • Տրանսպորտային միջոցների (ՏՄ) հետքերը (անիվների հետքեր, ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հանգամանքներում ՏՄ-ների, արգելքների, ճանապարհի ծածկույթի, տուժողների հագուստների վրա առաջացած վնասվածքներ, ՏՄ-ից պոկված, կոտրված մասեր և դրանց կտորներ):
  • Փակող և պահպանիչ սարքերը (փականքներ, պլոմբներ և այլն):
  • Մակնիշավորման նշագրումները (թափքի, շարժիչի նույնացման համարներ):
  • Սառը զենքերը (շեղբավոր և նետողական), ինչպես նաև կառուցվածքով դրանց նմանվող իրերը և առարկաները:

  Հետազոտության խնդիրները.

1. Նույնացման խնդիրներ՝

  • Թողնված հետքերով հետք առաջացնող օբյեկտի նույնացում:
  • Ամբողջի վերականգնումը մասերով:

2. Դիագնոստիկ (իրավիճակային) խնդիրներ՝

  • Հետքերի առաջացման մեխանիզմների, պայմանների, հերթականության, (հարաբերական) վաղեմության և հետք առաջացնող օբյեկտների (մարդու) առանձնահատկությունների որոշում:
  • Սառը շեղբավոր և նետողական զենքերի, ինչպես նաև դրանց նմանվող առարկաների՝ սառը զենքերի դասին պատկանելիության որոշում և պատրաստման եղանակի պարզում:
  • Հանգույցների, օղակների տեսակների և կիրառման նպատակի որոշում:
  • Մասսայական թողարկման արտադրատեսակների պատրաստման եղանակի, աղբյուրի և (հարաբերական) վաղեմության որոշում:
  • Փակող և ստուգիչ-ապահովող սարքերի (փականքներ, պլոմբներ, ազդանշանային սարքեր) սարքինության, վերջին փակելուց հետո բացելու եղանակի և վաղեմության որոշում, ինչպես նաև դրանց մեխանիզմների վրա օտար առարկաների ներգործության առկայության կամ բացակայության պարզում:
  • Ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) վերլուծություն՝
    • ՃՏՊ-ի մեխանիզմի որոշում:
    • Վրաերթի ընթացքում ՏՄ-ի մակերևույթի և տուժողի հագուստի փոխազդեցության հետևանքով առաջացած հետքերի պարզում:
    • ՃՏՊ-ի ընթացքում ՏՄ-ի սրահում գտնվող անձանց վնասվածքների բնույթից ելնելով՝ դրանց տեղակայման որոշում (լուծվում է համալիր փորձաքննությամբ):
    • ՃՏՊ-ի ընթացքում ՏՄ-ի և հետիոտնի փոխադարձ դիրքի որոշում (լուծվում է համալիր փորձաքննությամբ):
    • Հպման մեջ մտած ՏՄ-ների վրա առաջացած վնասվածքների տեղակայման, առաջացման ուղղության և վաղեմության որոշում:
  • Դաջված նիշերի փոփոխության և վերադաջման հանգամանքների պարզում: