Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժին

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

09. Ֆիզիկաքիմիական մեթոդներով հետազոտություններ, այդ թվում՝

  • 09-02 Լաքուներկերի և ներկածածկույթների փորձաքննություն
  • 09-03 Նավթամթերքների և վառելիքաքսուկային նյութերի փորձաքննություն
  • 09-04 Մետաղների և համաձուլվածքների փորձաքննություն
  • 09-06 Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, միներալների, հանքային ապարների փորձաքննություն
  • 09-07 Ապակու, սիլիկատային, կերամիկական կամ նմանատիպ այլ ծագման նյութերի փորձաքննություն
  • 09-08 Ռետինե, պլաստմասսե կամ այլ պոլիմերային նյութերի փորձաքննություն
  • 09-11 Անհայտ ծագման նյութերի փորձաքննություն

10. Սննդամթերքի և խմիչքի հետազոտություններ, այդ թվում՝

  • 10-04 Ալկոհոլային, թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն

12. Հրդեհատեխնիկական հետազոտություններ, այդ թվում՝

  • 12-01 Հրդեհից վնասված շենքերի, շինությունների, այլ առարկաների կամ կառուցվածքների հետազոտություն
  • 12-02 Հրդեհից վնասված հողատարածքների հետազոտություն
  • 12-03 Հրդեհից վնասված շարժական գույքի հետազոտություն
  • 12-04 Նյութերի, սարք-սարքավորումների (այդ թվում՝ տեխնոլոգիական գործընթացների) հրդեհավտանգ հատկությունների և աշխատանքի հրդեհավտանգ ռեժիմների որոշում
  • 12-05 Տեխնոլոգիական գործընթացների, սարք-սարքավորումների, շենք-շինությունների՝ հրդեհային անվտանգության նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանության, դրանց հրդեհավտանգավորության և հակահրդեհային սարքավորումներով ապահովվածության պարզում

17. Էլեկտրատեխնիկական հետազոտություններ, այդ թվում՝

  • 17-01 Ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական, էլեկտրամեխանիկական կենցաղային նշան

09-02 Լաքուներկերի և ներկածածկույթների փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Ներկված առարկաների լաքաներկածածկույթները և դրանցից անջատված մասնիկները (հետքերը)
  • Ներկանյութերի բաղադրամասերը
  • Ներկած մակերևույթների հետ հպված իրերը և փոխազդեցության արդյունքում առաջացած հետքերը

Հետազոտության խնդիրները.

  • Մասնիկների (հետքերի) հայտնաբերում, քիմիական բնույթի, կազմի, տեսակի և նշանակության որոշում
  • Ներկած առարկաների նույնացում ըստ հետքերի
  • Սեռային, խմբային պատկանելիության և ծագման աղբյուրի պարզում
  • Օբյեկտների վերաներկման փաստի պարզում

09-03 Նավթամթերքների և վառելիքաքսուկային նյութերի փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Վառելիքաքսուկային նյութեր, քարածխային խեժեր, վերամշակման մթերքներ և դրանց հետքեր
  • Դյուրավառ հեղուկներ, լուծիչներ, նավթաքիմիական բաղադրիչներ

Հետազոտության խնդիրները.

  • Հետքերի հայտնաբերում և պատկանելիության պարզում
  • Նյութերի տեսակների, սեռային և խմբային պատկանելիության որոշում (նույնականացում)
  • Բնույթի և ձևափոխության պատճառների որոշում

09-04 Մետաղների և համաձուլվածքների փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Մետաղներ, համաձուլվածքներ և դրանցից պատրաստված իրեր (զարդեր, խողովակներ և այլն)
  • Մետաղների հետքեր կրող առարկաներ

Հետազոտության խնդիրները.

  • Միկրոմասնիկների հայտնաբերում, մետաղի տեսակի և հետքերի որոշում
  • Որակական և քանակական քիմիական կազմի որոշում
  • Սեռային, խմբային պատկանելիության որոշում, ընդհանուր արտադրական սկզբնաղբյուրի պարզում

09-06 Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, միներալների փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Միներալներ, բնական և մշակված թանկարժեք/կիսաթանկարժեք բյուրեղներ
  • Արհեստական (աճեցված) քարեր, նմանակներ և դրանք պարունակող ոսկերչական զարդեր

Հետազոտության խնդիրները.

  • Ֆիզիկական ցուցանիշների (կարծրություն, խտություն, օպտիկական հատկություններ) և որակական հատկանիշների որոշում
  • Արատների (ճաքեր, ներառումներ) հայտնաբերում
  • Դասակարգում, բնականի և արհեստականի/նմանակի տարբերակում

09-07 Ապակու, սիլիկատային և կերամիկական նյութերի փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Ապակի, ապակյա իրեր, դրանց միկրոմասնիկները և հետքերը

Հետազոտության խնդիրները.

  • Կոնկրետ ապակյա առարկայի նույնացում
  • Կտորների՝ մեկ ամբողջին պատկանելության որոշում
  • Սեռային կամ խմբային պատկանելիության որոշում
  • Ապակենման նյութի միկրոմասնիկների հայտնաբերում և բնույթի պարզում

09-08 Ռետինե, պլաստմասսե և պոլիմերային նյութերի փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Պլաստմասսաներ, ռետին, պոլիմերներ և դրանցից պատրաստված առարկաներ

Հետազոտության խնդիրները.

  • Օբյեկտի նույնացում ամբողջի մասերով կամ նյութի բնույթով
  • Ծագման աղբյուրի պարզում
  • Հատկությունների և ձևափոխության պատճառների պարզում

09-11 Անհայտ ծագման նյութերի փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Անհայտ բաղադրության և կառուցվածքի նյութեր, դրանց հետքերը կրող օբյեկտների վրա

Հետազոտության խնդիրները.

  • Կառուցվածքի, բաղադրության և հնարավոր ծագման որոշում
  • Հետքերի առաջացման մեխանիզմի պարզում

10-04 Խմիչքների և դրանց հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Գործարանային և տնայնագործական պայմաններում պատրաստված սպիրտ պարունակող հեղուկներ (օղի, կոնյակ, գինի, բրագա, չաչա և այլն)
  • Սպիրտ պարունակող հեղուկների մնացորդներ կրող առարկաներ
  • Խմիչքների պատրաստման սարքավորումներ

Հետազոտության խնդիրները.

  • Հեղուկի բնույթի, տեսակի և մակնիշի պարզում
  • Ստանդարտներին և նորմերին համապատասխանության պարզում
  • Պատրաստման տեխնոլոգիայի, հումքի և եղանակի պարզում

12. Հրդեհատեխնիկական փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Հրդեհի վայրը, հայտնաբերված առարկաները և նյութերը
  • Էլեկտրական լարերը, ապահովիչները և սարքավորումները
  • Հրդեհի օջախը (այրման սկզբնաղբյուրը)

Հետազոտության խնդիրները.

  • Հրդեհի օջախի, բռնկման տեղի և տարածման ուղղության բացահայտում
  • Հրդեհի առաջացման պատճառների բացահայտում
  • Էլեկտրական ցանցի համապատասխանության որոշում նշանակված նորմերին

17. Էլեկտրատեխնիկական փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Էլեկտրական համակարգեր
  • Էլեկտրական սարքեր և սարքավորումներ

Հետազոտության խնդիրները.

  • Էլեկտրական սարքերի և սպառողների՝ գործող նորմերին և չափորոշիչներին համապատասխանության որոշում
  • Էլեկտրական վնասվածքների, հարվածների և դրանց մեխանիզմների պատճառների հայտնաբերում