Ֆինանսատնտեսագիտական և դատահաշվապահական փորձաքննությունների բաժին

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

15. Տնտեսագիտական, այդ թվում՝

  • 15-01 Հաշվապահական փորձաքննություն
  • 15-02 Ֆինանսատնտեսագիտական փորձաքննություն

Փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Դատահաշվապահական փորձաքննություն

Հետազոտության օբյեկտները.

  • Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, հաշվետվությունները, հարկային մարմիններին ներկայացված հաշվարկները, ըստ հարկատեսակների հարկային մարմիններում վարվող անձնական հաշվի քարտերը:
  • ՀՀ տարածք ներմուծված և արտահանված ապրանքների վերաբերյալ ներկայացված բանկային, մաքսային հայտարարագրերը, հայտարարագրված ապրանքների զննման վերաբերյալ կազմված հանձնարարականները:
  • Կազմակերպությունների ղեկավարության կողմից տրված հրամանները, հանձնարարականները, ցուցակները:
  • Կազմակերպություններում ֆինանսատնտեսական գործունեության, ինչպես նաև բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքների վերաբերյալ կազմված ակտերը:

Հետազոտության խնդիրները.

  • Հաշվապահական հաշվառման և հաշվետվության գործող նորմատիվ ակտերին հաշվապահական հաշվառման վարման համապատասխանության որոշում
  • Հաշվապահական հաշվառմամբ տնտեսական գործարքների արտացոլման ճշտության որոշում:
  • Հարկային պարտավորությունների և սոցիալական վճարումների հաշվարկների ճշտության որոշում:
  • Աշխատավարձի հաշվարկման հիմնավորվածության ստուգում:
  • Գույքագրումների արդյունքների և դրանց ձևակերպումների ճշտության վերլուծություն:
  • Հաշվապահական հաշվառման տվյալներին՝ փորձաքննությանը տրամադրված գործում առկա վկաների, մեղադրյալների և կողմերի ցուցմունքների, ինչպես նաև ոչ պաշտոնական (ստվերային) հաշվառման տվյալների համապատասխանության վերլուծություն:
  • Առանց ձեռնարկությունների լուծարման պայմաններում՝ հիմնադիրների հեռացման դեպքում գույքային բաժնեմասի հաշվարկում:
  • Հաշվապահական հաշվառման տեսանկյունից պատճառված վնասի չափի որոշում:
  • Վարկավորման գործառնությունների, առանձնապես դրամական վարկերի տրամադրման կարևորագույն սկզբունքների վերլուծություն:
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերլուծություն:
  • Համալիր փաստաթղթային ստուգումներով կատարված հետևությունների ճշտության որոշում: