Աշխեն Արզումանյանը մասնակցել է «Երիտասարդ գիտնականի տրիբունա 2026» միջազգային մրցույթին
սեպտեմբեր 24, 2026
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական բաժնի փորձագետ Աշխեն Արզումանյանը մասնակցել է Բելառուսի Հանրապետության Պետական դատական փորձաքննությունների կոմիտեի Գիտագործնական կենտրոնի կազմակերպած «Երիտասարդ գիտնականի տրիբունա 2026» ամենամյա միջազգային գիտական մրցույթին։
Միջոցառման նպատակն է աջակցել երիտասարդ հետազոտողներին և հանրայնացնել դատական փորձաքննության ոլորտի արդիական գիտական ուսումնասիրությունները։
Աշխեն Արզումանյանը մրցույթին ներկայացրել է «Ալկոհոլային արտադրանքի փորձաքննության շրջանակներում մրգային օղիներում ցնդող բաղադրիչների քանակական տարբերությունների ուսումնասիրությունը գազ-հեղուկային քրոմատոգրաֆիայի մեթոդով» թեմայով հետազոտությունը։ Նախնական քննարկման փուլը հաղթահարելուց հետո փորձագետը հետազոտության արդյունքները բանավոր զեկույցով ներկայացրել է ժյուրիին։
2026 թվականի սեպտեմբերի 17-18-ին անցկացված մրցույթի արդյունքներով Աշխեն Արզումանյանը ստացել է մասնակցության վկայական։