Դավիթ Ղուլյանը մասնակցել է ԱՊՀ կազմավորման 35-ամյակին նվիրված տեսակոնֆերանսին
սեպտեմբեր 17, 2026
2026 թվականի սեպտեմբերի 17-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է Անկախ Պետությունների Համագործակցության կազմավորման 35-ամյակին նվիրված կլոր սեղան՝ «Ավանդույթներից դեպի նորարարություններ. փորձագիտական պրակտիկայի արդիականացում, նոր մոտեցումներ, մեթոդիկաների ունիֆիկացում» խորագրով։
Տեսակոնֆերանսին մասնակցել է նաև «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը։
Միջոցառման ընթացքում քննարկվել են դատափորձագիտական գործունեության արդիականացմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ փորձագիտական պրակտիկայում նորարարական և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, փորձագիտական մեթոդների թարմացումը, փորձագիտական հետազոտությունների որակի ապահովումը, ինչպես նաև համակարգչատեխնիկական, ԴՆԹ-ի, ձգաբանական և դատալեզվաբանական փորձաքննությունների զարգացմանն առնչվող արդիական հարցերը և ոլորտում կիրառվող նոր մոտեցումները։
Տեսակոնֆերանսին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների դատափորձագիտական ոլորտը ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ղրղզստանի Հանրապետության ներկայացուցիչները։