«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են կենսաբազմազանության իրավունքի միջազգային մասնագիտացված դասընթացին

հոկտեմբեր 26, 2026
Սույն թվականի հոկտեմբերի 25-ին անցկացվել է «Կենսաբազմազանության իրավունքի և կառավարման մասնագիտացված դասընթաց-2026» (Biodiversity Law & Governance Legal Specialisation Course 2026) միջազգային մասնագիտացված դասընթացը։
Դասընթացին մասնակցել են նաև «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նյութագետ-փորձագետներ Աշխեն Արզումանյանն ու Անի Մարգարյանը։
Միջազգային դասընթացը կազմակերպվել է Կենսաբազմազանության իրավունքի և կառավարման նախաձեռնության (BLGI) և Կայուն զարգացման միջազգային իրավունքի կենտրոնի (CISDL) կողմից՝ Երևանի պետական համալսարանի, Քեմբրիջի համալսարանի, Կոստա Ռիկայի համալսարանի և մի շարք միջազգային գործընկերների հետ համատեղ՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։
Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել և քննարկել են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան, դրա արձանագրությունները, Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը, պահպանվող տարածքներին և կենսաբազմազանության պահպանման ֆինանսավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հարակից միջազգային համաձայնագրերը։
Ծրագրի շրջանակում կենսաբազմազանության իրավունքի միջազգային փորձագետները հանդես են եկել ելույթներով, կազմակերպվել են նաև գործնական խնդիրների լուծմանն ուղղված խմբային քննարկումներ։
Դասընթացի պահանջները հաջողությամբ կատարելու արդյունքում Աշխեն Արզումանյանին և Անի Մարգարյանին շնորհվել են մասնագիտացման հավաստագրեր։