keyboard_arrow_left
Փորձագիտական կենտրոնում այսուհետ կիրականացվի իր տեսակի մեջ եզակի հետազոտություն՝ մարդու օրգանիզմում գոյացող երիկամային և լեղապարկային քարերի փորձաքննություն
մարտ 13, 2023
«Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնում այսուհետ կիրականացվի ոչ միայն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, միներալների, հանքային ապարների փորձաքննություն, այլ նաև բացառիկ հետազոտություն. մարդու օրգանիզմում՝ երիկամում և լեղապարկում գոյացող քարերի հետազոտություններ, մասնավորապես դրանց էլեմենտային բաղադրության, որակական և քանակական կազմի որոշում, անօրգանական և օրգանական զանգվածային մասի, դրա բնույթի և տեսակի մանրակրկիտ պարզում, տալով հիմնավոր և ճշգրիտ եզրակացություն։