Դավիթ Ղուլյանը մասնակցել է Աստանայում անցկացված միջազգային գիտագործնական կոնֆերանսին

սեպտեմբեր 14, 2026

2026 թվականի սեպտեմբերի 11-12-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում անցկացվել է «Դատական փորձաքննությունը արդարադատության համակարգում․ մարտահրավերներ և հեռանկարներե խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսը՝ նվիրված Ղազախստանում դատական փորձաքննության համակարգի ստեղծման 75-ամյակին։

Միջազգային կոնֆերանսին հրավերով մասնակցել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը։

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են դատական փորձաքննության ոլորտի արդի մարտահրավերները, միջազգային համագործակցության զարգացման ուղղությունները, փորձագիտական գործունեության կատարելագործման հնարավորությունները և նոր տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների դատափորձագիտական ոլորտի իրավասու մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Դավիթ Ղուլյանը մասնակցել է մասնագիտական քննարկումներին և փորձի փոխանակմանը՝ ներկայացնելով Հայաստանի դատական փորձաքննության ոլորտի փորձն ու զարգացման առաջնահերթությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային համագործակցության ընդլայնմանը և փորձագիտական կառույցների միջև մասնագիտական կապերի ամրապնդմանը։

Ղազախստանի Հանրապետությունում դատական փորձաքննության համակարգի հիմնադրման 75-ամյակի առթիվ Դավիթ Ղուլյանը պարգևատրվել է հուշամեդալով։