«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները մասնակցել են միջազգային ստանդարտների վերաբերյալ մասնագիտական դասընթացի
սեպտեմբեր 15, 2026
2026 թվականի սեպտեմբերի 8-ից 10-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կազմակերպմամբ անցկացվել է մասնագիտական դասընթաց՝ «ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի, Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) և Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության (ILAC) պահանջները» թեմայով։ Դասընթացին մասնակցել են «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների, մանրաթելերի և գործվածքների փորձաքննությունների բաժնի փորձագետներ Սոֆյա Սարգսյանը և Հրայր Ալեքսանյանը։
Եռօրյա ուսուցումը մասնակիցներին հնարավորություն է ընձեռել ձեռք բերելու լաբորատոր փորձարկումների որակի ապահովմանն ուղղված արդիական գիտելիքներ, քննարկելու մասնագիտական բարդ խնդիրներ և ամրապնդելու միջազգային չափանիշներին համապատասխան փորձաքննություններ իրականացնելու հմտությունները։
Կենտրոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ վերապատրաստումների՝ ապահովելով իրականացվող փորձաքննությունների բարձր որակն ու միջազգային չափանիշներին համապատասխանությունը։