«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի են ունեցել դատական փորձագետների որակավորման և վերաորակավորման հանձնաժողովի նիստերը
սեպտեմբեր 02, 2026
2026 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին ՊՈԱԿ-ում անցկացվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող դատական փորձագետների որակավորման և վերաորակավորման հանձնաժողովի նիստերը։ Նիստերի ընթացքում իրականացվել է դատական փորձագետների մասնագիտական գիտելիքների և համապատասխանության գնահատման գործընթացը։
Որակավորման և վերաորակավորման գործընթացին մասնակցել է ընդհանուր 27 դատական փորձագետ։ Արդյունքում՝ 15 մասնագետ ստացել է դատական փորձագետի որակավորում, իսկ 12-ը՝ անցել է վերաորակավորում։
Որակավորման և վերաորակավորման գործընթացի անցկացումը կարևոր քայլ է դատական փորձաքննության ոլորտում մասնագիտական բարձր չափանիշների ապահովման, փորձագետների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման և ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։