Նորարարական մոտեցումներ և հողերի փորձաքննության նոր հնարավորություններ Փորձագիտական կենտրոնում
հուլիս 29, 2026
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում շարունակաբար ընդլայնվում և նոր որակ են ստանում հողերի տեսակի որոշմանն ուղղված մասնագիտական փորձաքննությունները: Կենտրոնն այս նպատակով համալրվել է ժամանակակից հետազոտական սարքավորումներով, կիրառում է առաջադեմ մեթոդներ և վերլուծական նոր մոտեցումներ։
Փորձագետների կատարած ծավալուն և խորքային փորձաքննությունները հիմք են դարձել ոլորտում նորարարական լուծումների ձևավորման համար։ Մասնավորապես, մշակվել և գործնականում հաջողությամբ կիրառվում է հողերի տարբերակման գիտականորեն հիմնավորված նոր մեթոդաբանություն, որը հիմնված է հողերի ֆիզիկաքիմիական հատկանիշների համալիր գնահատման, սպեկտրալ հետազոտությունների և օրգանական կազմի որոշման արդյունքների համակցված վերլուծության վրա։
Կատարված լայնածավալ աշխատանքների արդյունքում, արդեն իսկ սահմանվել են հողերի տեսակային պատկանելության որոշման համար առավել տեղեկատվական և գործնական նշանակություն ունեցող չափանիշներ։ Վերջիններս թույլ են տալիս զգալիորեն բարձրացնել հետազոտությունների ճշգրտությունն ու տրվող փորձագիտական եզրակացությունների հիմնավորվածությունը։
Ստացված բարձր արդյունքները հիմնարար հիմք են հանդիսանում հողերի նմուշների հետագա փորձագիտական հետազոտությունների զարգացման և մեթոդական կատարելագործման համար՝ միտված լինելով ապահովելու փորձագիտական եզրակացությունների հավաստիությունն ու ապացուցողական բարձր արժեքը, ինչպես նաև ամրապնդելով Կենտրոնի դերը մասնագիտական գնահատման ոլորտում։