Փորձագիտական կենտրոնը հերթական բարձր արդյունքներն է գրանցել UNODC-ի միջազգային վարժանք-ծրագրում
հուլիս 14, 2026
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հաջողությամբ մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) «Միջազգային համագործակցային վարժանքներ» ծրագրին՝ ցուցադրելով բարձր մասնագիտական պատրաստվածություն։
Վարժանքների ընթացքում Կենտրոնի կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների, մանրաթելերի և գործվածքների փորձաքննությունների բաժինը գրանցել է գերազանց արդյունքներ՝ հաստատելով իրականացվող փորձագիտական աշխատանքների որակն ու մասնագետների բարձր մասնագիտական կարողությունները։
UNODC-ի նախաձեռնած միջազգային համագործակցային վարժանքները նպատակ ունեն ամրապնդել տարբեր երկրների փորձագիտական հաստատությունների միջև համագործակցությունը, խթանել գիտելիքների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ներդնել ոլորտի լավագույն միջազգային փորձը։ Այս ծրագրին Հայաստանի մասնակցությունն ու գրանցած արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են Կենտրոնի մասնագիտական ներուժը և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեությունը։