Ապրանքագիտական փորձաքննությունների բաժին
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
Ապրանքագիտական, այդ թվում`
- 16-01 Պարենային, ոչ պարենային ապրանքների, կենսաբազմազանության օբյեկտների, ծառայությունների, դրանց փաստաթղթերի, այդ թվում արժեքային ցուցանիշների փորձաքննություն
- 16-02 Տրանսպորտային միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի, այդ թվում դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն
- 16-03 Բարդ կառուցվածքային առանձնահատկություններ ունեցող արտադրական կամ այլ ապրանքային համալիրների, այդ թվում դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն
- 16-05 Անշարժ գույքի, այդ թվում դրա արժեքային ցուցանիշների փորձաքննություն
- 16-06 Շինարարական նյութերի և աշխատանքների, այդ թվում դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն
Ապրանքագիտական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Հետազոտության օբյեկտները
- պարենային և արդյունաբերական ապրանքները (սննդամթերք, հագուստ, զարդեր, գործիքներ, սարքեր-սարքավորումներ, մեխանիզմներ, տրանսպորտային միջոցներ և այլն), դրանց նմուշները, ապրանքատեսակի վերաբերյալ նշագրումները,
- փաստաթղթերը, որոնք տեղեկություններ են պարունակում ապրանքի վիճակի (հավաստագիր, հայտարարագիր, խոտանման ակտ), փոխադրման (փոխադրման ապրանքագիր, բեռը ընդունելու անդորրագիր), ընդունման ժամանակ որակական հատկանիշների (հանձման-ընդունման ակտ, եզրակացություն ապրանքի որակի համապատասխանության մասին, վերագնահատման ակտ և այլն), ինչպես նաև պահպանման (պահեստավորման պայմանների) վերաբերյալ,
- քրեական և քաղաքացիական գործերում առկա փաստաթղթերը և ելակետային տվյալները, որոնք չեն պահանջում իրավական գնահատում
- նախագծման, շահագործման, վերակառուցման, քանդման և կառուցման փուլերում գտնվող շենքերը, կառույցները, շինությունները, ինժեներական կառուցվածքները, դրանց համալիրները, շինությունների կոնստրուկտիվ տարրերը,
- իրականացված շինարարական աշխատանքները և դրանց կատարման ժամանակ օգտագործված շինանյութերը
- բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող բնակարանները, հասարակական և արտադրական նշանակության տարածքները, բնակելի տները և հողատարածքները:
Հետազոտության խնդիրները
- պարենային և արդյունաբերական ապրանքների գնահատում,
- պատճառված վնասի չափի որոշում,
- ըստ որակի և լրակազմության արտադրանքի համապատասխանության պարզումը ստանդարտների պահանջներին, տեխնիկական պայմաններին կամ այլ նորմատիվ փաստաթղթերին, որակի հավաստագրերին կամ էտալոնային նմուշներին,
- արտադրանքի որակի փոփոխության էության /արատների առկայության և որակի վրա դրանց ազդեցության/ պարզումը,
- ապրանքի որակի փաստացի բնութագրերի և դրա պիտակի վրայի գրառումների /նշագրումների/ համապատասխանության որոշումը,
- ապրանքների առանձին միավորների կամ բազմության միևնույն խմբի (մակնիշի, տեսակի, տիպի) պատկանելիության որոշումը,
- իրացման հանար ուղեկցական փաստաթղթերում նշված ապրանքի որակական ցուցանիշների և ապրանքի փաստացի հատկանիշների համապատասխանության պարզումը,
- նորմատիվ պահանջներին փաթեթավորման համապատասխանության /անհամապատասխանության/ պարզումը,
- ԳՕՍՏ-ին (ՀՍՏ-ին), ՏՊ-ին և այլ նորմատիվ փաստաթղթերին արտադրանքի փոխադրման պայմանների համապատասխանության պարզումը,
- նորմատիվ պահանջներին արտադրանքի պահպանման պայմանների և ժամկետների համապատասխանության պարզումը,
- անշարժ գույքի շուկայական արժեքի որոշումը, ընդհանուր շուկայական արժեքում բաժնեմասերի որոշումը, անշարժ գույքի վարձավճարի շուկայական արժեքի որոշումը: