Ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժին

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

14. Ավտոտեխնիկական փորձաքննություն, այդ թվում՝

  • 14-01 Ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հանգամանքների փորձաքննություն
  • 14-02 Տրանսպորտային միջոցի (ՏՄ) տեխնիկական վիճակի փորձաքննություն
  • 14-03 Տրանսպորտային հետքաբանական փորձաքննություն
  • 14-04 Ճանապարհային պայմանների փորձաքննություն

Փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Հետազոտության օբյեկտները.

  • Տրանսպորտային միջոցներ (բացառությամբ երկաթգծային, օդային և ջրային տրանսպորտի), կցորդներ և կիսակցորդներ
  • ՏՄ-ի դետալներ, հանգույցներ և ագրեգատներ
  • ՃՏՊ-ի վայրը և այնտեղ թողնված հետքերը (օրինակ՝ անվադողերի հետքեր, արգելակման ուղի)
  • Քրեական գործի նյութեր (դեպքի վայրի, ՏՄ-ի զննության և քննչական փորձարարության արձանագրություններ)

ՃՏՊ–ի հանգամանքների հետազոտություն

  • ՏՄ-ի շարժման արագությունների և ուղղությունների որոշում
  • Ընդհարված ՏՄ-ների միջև ազդող ուժերի ուղղությունների որոշում
  • ՏՄ-ի արգելակային և կանգառման ուղիների, ինչպես նաև կանգառման ժամանակի որոշում
  • Դեպքի վայրից ՏՄ-ի, հետիոտների և այլ օբյեկտների հեռավորության որոշում (նախանշված պահերին)
  • Անվտանգ արգելակմամբ կամ շրջանցմամբ ՃՏՊ-ն կանխելու տեխնիկական հնարավորության պարզում
  • ՃՏՊ-ի տարբեր փուլերում ՏՄ-ների փոխադարձ դիրքերի որոշում
  • Կոնկրետ ճանապարհահատվածների հաղթահարման ժամանակի հաշվարկ
  • Երթևեկության համար վտանգի առաջացման պահի որոշում
  • Վարորդի գործողությունների (կամ անգործության) գնահատում Ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) և ՃԵԱԱՄ օրենքի տեխնիկական պահանջների տեսանկյունից
  • Վարորդի գործողությունների և պատահարի առաջացման միջև պատճառահետևանքային կապի պարզում
  • Ճանապարհի երթևեկելի մասի կցման որակի որոշում և դրա համապատասխանելիությունը նորմատիվային պահանջներին
  • Ճանապարհային նշանների և գծանշումների տեղաբաշխման օրինականության որոշում
  • Վարորդի տեսանելիության և դիտողականության գնահատում՝ հաշվի առնելով լանդշաֆտը և ճանապարհի պրոֆիլը
  • Ճանապարհի անբավարար վիճակի և ՃՏՊ-ի միջև պատճառական կապի հաստատում

Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի փորձաքննություն

  • ՏՄ-ների, դրանց դետալների և հանգույցների տեխնիկական վիճակի, աշխատունակության և շահագործման պիտանելիության որոշում
  • Անսարքությունների առաջացման պատճառների, ժամանակի և դրանք հայտնաբերելու հնարավորության պարզում
  • ՏՄ-ի անսարքությունների և տեղի ունեցած ՃՏՊ-ի միջև պատճառական կապի որոշում

Տրանսպորտային հետքաբանական փորձաքննություն

  • ՃՏՊ-ի մեխանիզմի ընդհանուր որոշում
  • ՏՄ-ների ընդհարման, ինչպես նաև հետիոտների (կամ կենդանիների) և անշարժ խոչընդոտների վրաերթի մեխանիզմի որոշում
  • Ընդհարման պահին ՏՄ-ի փոխադարձ դիրքի անկյան և հարվածի ուղղության պարզում
  • Երթևեկելի մասի սահմանների նկատմամբ ՏՄ-ների փոխադարձ դասավորվածության և ընդհարման ճշգրիտ տեղի որոշում
  • Ընդհարման պահին ՏՄ-ի շարժման կամ անշարժ վիճակում գտնվելու փաստի հաստատում
  • ՏՄ-ի վրա հետիոտներին հարվածելու կոնկրետ տեղի որոշում
  • ՏՄ-ի վնասվածքների բնույթով սրահում գտնվող անձանց (վարորդ և ուղևորներ) նստատեղերի որոշում վթարի պահին
  • ՏՄ-ների միմյանց հետ հպման մեջ մտած առաջնային մասերի (կոնտակտային գոտիներ) պարզում
  • Անվադողերի, արգելակային խողովակների և պարուրակային միացությունների վնասման պատճառների և ժամանակի որոշում
  • ՃՏՊ-ից հետո (որպես հետևանք) առաջացած անսարքությունների փաստի արձանագրում