Կենսաբանական, հողագիտական և թմրամիջոցների փորձաքննությունների բաժին
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
09. Նյութագիտական, այդ թվում՝
- 09-01 Մանրաթելերի և գործվածքների փորձաքննություն
- 09-09 Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի փորձաքննություն
10. Սննդամթերքի և խմիչքների, այդ թվում (փորձարկման լաբորատորիա հավատարմագրվելուց հետո)՝
- 10-01 Սննդամթերքի և դրա հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն
- 10-02 Սննդամթերքի և դրա հումքի անվտանգության ցուցանիշների (բացի մանրէաբանական) փորձաքննություն
- 10-03 Սննդամթերքի և դրա հումքի անվտանգության ցուցանիշների մանրէաբանական փորձաքննություն
- 10-05 Ալկոհոլային, թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի անվտանգության ցուցանիշների (բացի մանրէաբանական) փորձաքննություն
- 10-06 Թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի անվտանգության ցուցանիշների մանրէաբանական փորձաքննություն
11. Հողագիտական և կենսաբանական, այդ թվում՝
- 11-01 Հողային ծագման օբյեկտների փորձաքննություն
- 11-02 Բուսական ծագման օբյեկտների փորձաքննություն (առանց դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառման)
- 11-03 Բուսական ծագման օբյեկտների փորձաքննություն (դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառմամբ)
- 11-04 Կենդանական ծագման օբյեկտների փորձաքննություն
Բուսական ծագում ունեցող նյութերի կենսաբանական փորձաքննություն
Հետազոտման օբյեկտները.
- Բուսական ծագման միկրոմասնիկներ և միկրոհետքեր (բնափայտ, կեղև, սերմեր, թեփ, տաշեղ, մանրացված բուսական զանգված)
- Կոնկրետ բուսաբանական օբյեկտ, տեսակ, կենսացենոզ և այլն
- Բուսական ծագման մթերքներ և արտադրանք
Հետազոտման խնդիրները.
- Բուսական ծագում ունեցող միկրոշերտանստվածքների հայտնաբերում
- Բուսական օբյեկտի վիճակի որոշում
- Օբյեկտի պատկանելիության պարզում բույսի կոնկրետ ցեղին կամ տեսակին
- Մեկ ամբողջության կազմի որոշում
- Ծագման աղբյուրի որոշում
Կենդանական ծագում ունեցող նյութերի փորձաքննություն
Հետազոտման օբյեկտները.
- Կենդանիների եզակի մազեր (անջատված մորթե իրերից կամ առանձին կենդանիներից)
- Ձկան թեփուկներ, թռչնի փետուրներ, մաշկի մասեր
- Կենդանիների մկանային հյուսվածքներ, միջատներ, մեղվապահության մթերքներ
Հետազոտման խնդիրները.
- Մազերի և փետուրների միկրոշերտանստվածքների հայտնաբերում և դրանց ցեղային պատկանելիության որոշում
- Օբյեկտի վիճակի պարզում
- Ընդհանուր խմբային և ցեղային պատկանելիության որոշում
Հողագիտական փորձաքննություն
Հետազոտման օբյեկտները.
- Իրեղեն ապացույցների վրա առկա հողի շերտանստվածքներ
- Տեղանքի կոնկրետ մասի նմուշներ և ստուգիչ նմուշներ
Հետազոտման խնդիրները.
- Հողի մասնիկների հայտնաբերում և ախտորոշում
- Հողի շերտանստվածքի տեղայնացում
- Հողի օբյեկտների ընդհանուր սեռային և խմբային պատկանելիության որոշում
- Հողի շերտանստվածքների պատկանելիության պարզում որևէ տեղային հատվածին (նմուշների առկայության դեպքում)
Սննդային փորձաքննություն
Հետազոտման օբյեկտները.
- Միս, մսամթերք, թռչնամիս, ձու և դրանց վերամշակման արգասիքներ
- Կաթ և կաթնամթերք
- Ձկնեղեն, ծովամթերք և դրանցից ստացված արտադրանք
- Հատիկներ (սերմեր), ալրային, ձավարեղենային և հացաբուլկեղենային արտադրանք
- Շաքար և հրուշակեղեն, պտուղ-բանջարեղենային մթերք
- Յուղային հումք և ճարպային մթերք, ըմպելիքներ
- Կենսաբանական ակտիվ սննդի հավելումներ (ԲԱԴ), մանկական սնունդ
Հետազոտման խնդիրները.
- Ապրանքատեսակի համապատասխանության պարզում նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին (ԳՕՍՏ, ՀՍՏ և այլն)
- Անվտանգության ցուցանիշների որոշում (ըստ սանիտարական և տեխնիկական կանոնակարգերի)
- Պահպանման պայմաններից կախված՝ սննդամթերքի որակական հատկանիշների փոփոխության փաստի պարզաբանում
Թմրամիջոցների, խիստ ներգործող, հոգեներգործուն և թունավոր նյութերի քրեագիտական հետազոտություն
Հետազոտման օբյեկտները.
- Տնայնագործական (բուսական, սինթետիկ) և գործարանային արտադրության թմրամիջոցներ
- Հոգեմետ նյութեր, դրանց պրեկուրսորներ (նախանյութեր) և համարժեքներ
- Թունավոր նյութեր, հոգեմետ դեղամիջոցներ
Հետազոտման խնդիրները.
- Նյութերի հետքերի հայտնաբերում պինդ կրիչների վրա
- Նյութի տեսակի և պատկանելիության պարզում
- Տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոցների մեկ ամբողջության, պատրաստման տեխնոլոգիայի և այլ բնութագրական հատկանիշների որոշում
- Ակտիվ բաղադրատարրերի քանակական պարունակության որոշում
Մանրաթելերի և գործվածքների փորձաքննություն
ետազոտման օբյեկտները.
- Առանձին տեքստիլային և տեխնիկական թելեր
- Թելային արտադրանքներ, մանվածքներ, կարի թելեր, կտորներ, տրիկոտաժ
- Հագուստ, կենցաղային իրեր (սպիտակեղեն, գորգեր) և դրանց մասեր
- Քուղեր, պարաններ և հյուսված ապրանքներ
- Թելերով շերտանստած առարկաներ (տրանսպորտային միջոցներ, արգելքներ, վնասվածքներ, զենքեր)
- Հագուստի կամ այլ գործվածքների այրված մնացորդներ
Հետազոտման խնդիրները.
- Թելերի և գործվածքների մասնավոր և ընդհանուր խմբային պատկանելության պարզում
- Կրիչ առարկաների վրա մանր թելային մասնիկների տեղադրության հայտնաբերում
- Կոնտակտային փոխազդեցության փաստի (օրինակ՝ հագուստի և զենքի կամ տրանսպորտային միջոցի միջև) արձանագրում և թելիկների առանձնացման մեխանիզմի պարզում
- Այրված գործվածքների սկզբնական տեսքի և կտորի մասի՝ որոշակի օբյեկտին պատկանելության որոշում
- Գործվածքների պատրաստման եղանակների (գործարանային, տնայնագործական) և ընդհանուր աղբյուրի պարզում