Ձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժին
Փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Բաժինն իրականացնում է հետևյալ երկու հիմնական ուղղությունների փորձաքննությունները.
1. Հրազենի և կրակոցից առաջացած հետքերի փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները.
- Գործարանային և ինքնաշեն եղանակով պատրաստված տարբեր նպատակային օգտագործման հրազեններ
- Ձևափոխված և ատիպիկ զենքեր
- Զինամթերք
- Կրակված գնդակներ և պարկուճներ
- Հրազենի գործածության հետքերով հագուստներ և այլ առարկաներ
- Պնևմատիկ (օդամղիչ) զենքեր
Հետազոտության խնդիրները.
-
Դասակարգման խնդիրներ՝
-
Հետազոտվող օբյեկտների՝ հրազենին կամ զինամթերքին պատկանելիության որոշում:
-
-
Դիագնոստիկ (ախտորոշիչ) խնդիրներ՝
- Զենքի տեսակի, մոդելի և տրամաչափի պարզում:
- Զենքի պատրաստման եղանակի (գործարանային կամ ինքնաշեն) պարզում:
- Զենքի սարքինության և կրակելու համար պիտանելիության որոշում:
- Զենքի հրազենայնության որոշում:
- Զենքի ձևափոխման և դրա մեջ առկա մասերի փոփոխման փաստի պարզում:
- Առաջադրված կոնկրետ պայմաններում՝ առանց ձգանը սեղմելու զենքից կրակոցի կատարման հնարավորության պարզում:
- Փամփուշտների (գնդակներ, պարկուճներ) տեսակի և մոդելի պարզում:
- Կրակելու համար փամփուշտների պիտանելիության պարզում:
- Որսորդական փամփուշտների լիցքավորման եղանակի (գործարանային կամ ինքնաշեն) պարզում:
-
Նույնացման խնդիրներ՝
- Փամփուշտներով, գնդակներով, պարկուճներով զենքի տեսակի որոշում:
- Զենքի կոնկրետ նմուշի որոշում՝ կրակված գնդակների և պարկուճների վրա առկա հետքերով:
- Դետալների պատկանելիության որոշում կոնկրետ հրազենին:
- Կրակված պարկուճների և գնդակների փոխպատկանելիության պարզում (արդյոք նույն փամփուշտից են):
-
Իրավիճակային խնդիրներ՝
- Կատարված կրակոցի ուղղության և հեռավորության պարզում:
- Վնասվածքն առաջացնող գնդակի տրամաչափի պարզում:
- Կրակոցի արգասիքների հայտնաբերում:
- Կրակոցի պահին զենքի և վնասված օբյեկտի փոխադարձ դիրքի որոշում:
- Արգելքի վրա հրազենային վնասվածքի առկայության փաստի պարզում:
2. Պայթյունատեխնիկական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները.
- Պայթուցիկ նյութեր
- Պայթեցման միջոցներ
- Պայթուցիկ սարքավորումներ
- Պայթյունի հետքեր
Հետազոտության խնդիրները.
- Ներկայացված օբյեկտի՝ պայթուցիկ նյութի պատկանելիության, տեսակի, մակնիշի, արտադրող երկրի, ինչպես նաև արտադրման և գործադրման եղանակների պարզում:
- Ներկայացված պայթուցիկ նյութ հանդիսացող օբյեկտի կիրառման ոլորտի պարզում:
- Պայթեցման միջոցի՝ օգտագործման համար պիտանելիության որոշում:
- Պատրաստման եղանակի (գործարանային, ինքնաշեն) պարզում:
- Առարկաների վրա առկա պայթյունի հետևանքով առաջացած վնասվածքների առաջացման մեխանիզմի պարզում:
- Օբյեկտների վրա պայթուցիկ նյութի առկայության, դրա տեսակի և պայթյունի օջախի (էպիկենտրոնի) որոշում: