Ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժին

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

Ձեռագրաբանական փորձաքննություններ, այդ թվում՝

  • 01-01 Ձեռագիր տեքստերի, ձեռագիր գրառումների և ձեռագիր թվային գրառումների հետազոտություն
  • 01-02 Ստորագրության հետազոտություն

Փաստաթղթաբանական փորձաքննություններ, այդ թվում՝

  • 03-01 Փաստաթղթերի հետազոտություն՝

    • պատրաստման եղանակի և միջոցի պարզում
    • սկզբնական բովանդակության վերականգնում
    • մասերի կատարման հաջորդականության պարզում
    • մեքենագրական տեքստի, պոլիգրաֆիական արտադրանքի, կնիքների և կնիքների դրոշմների հետազոտություն
    • նմանեցման փաստի պարզում
    • տեքստի բովանդակության վերականգնում (պատառոտված և այրված փաստաթղթեր)
    • դրամանիշների, անձնագրերի, արտոնագրերի, արժեթղթերի հետազոտություն
    • փաստաթղթի ռեկվիզիտի նյութի նույնականացում և վաղեմության որոշում
  • 03-05 Այլ օբյեկտների հետազոտություն

Փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Բաժինն իրականացնում է հետևյալ երկու հիմնական ուղղությունների փորձաքննությունները.

1. Ձեռագրաբանական փորձաքննություն

   Հետազոտության օբյեկտները.

  • Գրավոր տեքստեր
  • Ձեռագիր գրառումներ
  • Թվային գրառումներ
  • Ստորագրություններ

   Հետազոտության խնդիրները.

  • Նույնացման խնդիրներ՝

    • Ձեռագրի (տեքստ, գրառում, թվային նշումներ) և ստորագրության կատարողի պարզում:
    • Պարզել՝ արդյոք ձեռագիր տեքստերը (կամ դրանց հատվածները) և ստորագրությունները կատարվել են միևնույն, թե տարբեր անձանց կողմից:
  • Դիագնոստիկ (ախտորոշիչ) խնդիրներ՝

    • Ձեռագրի կամ ստորագրության կատարման անսովոր պայմանների (արտաքին և ներքին գործոններ) պարզում:

2. Փաստաթղթերի դատատեխնիկական փորձաքննություն

   Հետազոտության օբյեկտները.

  • Տպագիր և մեքենագիր տեքստեր
  • Կնիքներ և կնիքների դրոշմներ
  • Ջնջված և թույլ երևացող ձեռագիր տեքստեր (գրառումներ), ստորագրություններ, տառային և թվային նշումներ
  • Պատառոտված և այրված փաստաթղթեր
  • Պոլիգրաֆիական արտադրանք, գրելանյութեր
  • Դրամանիշներ, արժեթղթեր և այլն

Հետազոտության խնդիրները.

  • Նույնացման խնդիրներ

    • Փաստաթղթերի կամ դրանց հատվածների կատարման կոնկրետ տեխնիկական միջոցների նույնացում (գրամեքենաներ, գրելու գործիքներ, կնիքներ և այլն):
    • Պատառոտված կամ մասնատված փաստաթղթերի ամբողջականության վերականգնում:
    • Փաստաթղթերի նյութի նույնացում (թուղթ, ստվարաթուղթ, գրելանյութ, սոսինձ և այլն):
  • Դիագնոստիկ (ախտորոշիչ) խնդիրներ

    • Փաստաթղթերի կամ դրա մասերի պատրաստման եղանակի պարզում:
    • Փաստաթղթի սկզբնական բովանդակության փոփոխման փաստի և դրա կատարման եղանակի (կրկնագծում, մեխանիկական ջնջում, քերագծում, հավելատպում, հավելագրում) պարզում:
    • Ջնջված և թույլ արտահայտված փաստաթղթերի բովանդակության վերականգնում:
    • Փաստաթղթերի մասերի (այդ թվում՝ հատվող էլեմենտների) կատարման քրոնոլոգիական հերթականության պարզում:
    • Փաստաթղթի ծագման աղբյուրի պարզում:
    • Գնդիկավոր գրիչով կատարված ձեռագիր գրառումների վաղեմության որոշում: