Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժին
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
09. Ֆիզիկաքիմիական մեթոդներով հետազոտություններ, այդ թվում՝
- 09-02 Լաքուներկերի և ներկածածկույթների փորձաքննություն
- 09-03 Նավթամթերքների և վառելիքաքսուկային նյութերի փորձաքննություն
- 09-04 Մետաղների և համաձուլվածքների փորձաքննություն
- 09-06 Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, միներալների, հանքային ապարների փորձաքննություն
- 09-07 Ապակու, սիլիկատային, կերամիկական կամ նմանատիպ այլ ծագման նյութերի փորձաքննություն
- 09-08 Ռետինե, պլաստմասսե կամ այլ պոլիմերային նյութերի փորձաքննություն
- 09-11 Անհայտ ծագման նյութերի փորձաքննություն
10. Սննդամթերքի և խմիչքի հետազոտություններ, այդ թվում՝
- 10-04 Ալկոհոլային, թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն
12. Հրդեհատեխնիկական հետազոտություններ, այդ թվում՝
- 12-01 Հրդեհից վնասված շենքերի, շինությունների, այլ առարկաների կամ կառուցվածքների հետազոտություն
- 12-02 Հրդեհից վնասված հողատարածքների հետազոտություն
- 12-03 Հրդեհից վնասված շարժական գույքի հետազոտություն
- 12-04 Նյութերի, սարք-սարքավորումների (այդ թվում՝ տեխնոլոգիական գործընթացների) հրդեհավտանգ հատկությունների և աշխատանքի հրդեհավտանգ ռեժիմների որոշում
- 12-05 Տեխնոլոգիական գործընթացների, սարք-սարքավորումների, շենք-շինությունների՝ հրդեհային անվտանգության նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանության, դրանց հրդեհավտանգավորության և հակահրդեհային սարքավորումներով ապահովվածության պարզում
17. Էլեկտրատեխնիկական հետազոտություններ, այդ թվում՝
-
17-01 Ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական, էլեկտրամեխանիկական կենցաղային նշան
09-02 Լաքուներկերի և ներկածածկույթների փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները.
- Ներկված առարկաների լաքաներկածածկույթները և դրանցից անջատված մասնիկները (հետքերը)
- Ներկանյութերի բաղադրամասերը
- Ներկած մակերևույթների հետ հպված իրերը և փոխազդեցության արդյունքում առաջացած հետքերը
Հետազոտության խնդիրները.
- Մասնիկների (հետքերի) հայտնաբերում, քիմիական բնույթի, կազմի, տեսակի և նշանակության որոշում
- Ներկած առարկաների նույնացում ըստ հետքերի
- Սեռային, խմբային պատկանելիության և ծագման աղբյուրի պարզում
- Օբյեկտների վերաներկման փաստի պարզում
09-03 Նավթամթերքների և վառելիքաքսուկային նյութերի փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները.
- Վառելիքաքսուկային նյութեր, քարածխային խեժեր, վերամշակման մթերքներ և դրանց հետքեր
- Դյուրավառ հեղուկներ, լուծիչներ, նավթաքիմիական բաղադրիչներ
Հետազոտության խնդիրները.
- Հետքերի հայտնաբերում և պատկանելիության պարզում
- Նյութերի տեսակների, սեռային և խմբային պատկանելիության որոշում (նույնականացում)
- Բնույթի և ձևափոխության պատճառների որոշում
09-04 Մետաղների և համաձուլվածքների փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները.
- Մետաղներ, համաձուլվածքներ և դրանցից պատրաստված իրեր (զարդեր, խողովակներ և այլն)
- Մետաղների հետքեր կրող առարկաներ
Հետազոտության խնդիրները.
- Միկրոմասնիկների հայտնաբերում, մետաղի տեսակի և հետքերի որոշում
- Որակական և քանակական քիմիական կազմի որոշում
- Սեռային, խմբային պատկանելիության որոշում, ընդհանուր արտադրական սկզբնաղբյուրի պարզում
09-06 Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, միներալների փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները.
- Միներալներ, բնական և մշակված թանկարժեք/կիսաթանկարժեք բյուրեղներ
- Արհեստական (աճեցված) քարեր, նմանակներ և դրանք պարունակող ոսկերչական զարդեր
Հետազոտության խնդիրները.
- Ֆիզիկական ցուցանիշների (կարծրություն, խտություն, օպտիկական հատկություններ) և որակական հատկանիշների որոշում
- Արատների (ճաքեր, ներառումներ) հայտնաբերում
- Դասակարգում, բնականի և արհեստականի/նմանակի տարբերակում
09-07 Ապակու, սիլիկատային և կերամիկական նյութերի փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները.
-
Ապակի, ապակյա իրեր, դրանց միկրոմասնիկները և հետքերը
Հետազոտության խնդիրները.
- Կոնկրետ ապակյա առարկայի նույնացում
- Կտորների՝ մեկ ամբողջին պատկանելության որոշում
- Սեռային կամ խմբային պատկանելիության որոշում
- Ապակենման նյութի միկրոմասնիկների հայտնաբերում և բնույթի պարզում
09-08 Ռետինե, պլաստմասսե և պոլիմերային նյութերի փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները.
-
Պլաստմասսաներ, ռետին, պոլիմերներ և դրանցից պատրաստված առարկաներ
Հետազոտության խնդիրները.
- Օբյեկտի նույնացում ամբողջի մասերով կամ նյութի բնույթով
- Ծագման աղբյուրի պարզում
- Հատկությունների և ձևափոխության պատճառների պարզում
09-11 Անհայտ ծագման նյութերի փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները.
-
Անհայտ բաղադրության և կառուցվածքի նյութեր, դրանց հետքերը կրող օբյեկտների վրա
Հետազոտության խնդիրները.
- Կառուցվածքի, բաղադրության և հնարավոր ծագման որոշում
- Հետքերի առաջացման մեխանիզմի պարզում
10-04 Խմիչքների և դրանց հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները.
- Գործարանային և տնայնագործական պայմաններում պատրաստված սպիրտ պարունակող հեղուկներ (օղի, կոնյակ, գինի, բրագա, չաչա և այլն)
- Սպիրտ պարունակող հեղուկների մնացորդներ կրող առարկաներ
- Խմիչքների պատրաստման սարքավորումներ
Հետազոտության խնդիրները.
- Հեղուկի բնույթի, տեսակի և մակնիշի պարզում
- Ստանդարտներին և նորմերին համապատասխանության պարզում
- Պատրաստման տեխնոլոգիայի, հումքի և եղանակի պարզում
12. Հրդեհատեխնիկական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները.
- Հրդեհի վայրը, հայտնաբերված առարկաները և նյութերը
- Էլեկտրական լարերը, ապահովիչները և սարքավորումները
- Հրդեհի օջախը (այրման սկզբնաղբյուրը)
Հետազոտության խնդիրները.
- Հրդեհի օջախի, բռնկման տեղի և տարածման ուղղության բացահայտում
- Հրդեհի առաջացման պատճառների բացահայտում
- Էլեկտրական ցանցի համապատասխանության որոշում նշանակված նորմերին
17. Էլեկտրատեխնիկական փորձաքննություն
Հետազոտության օբյեկտները.
- Էլեկտրական համակարգեր
- Էլեկտրական սարքեր և սարքավորումներ
Հետազոտության խնդիրները.
- Էլեկտրական սարքերի և սպառողների՝ գործող նորմերին և չափորոշիչներին համապատասխանության որոշում
- Էլեկտրական վնասվածքների, հարվածների և դրանց մեխանիզմների պատճառների հայտնաբերում